Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպում, երեքշաբթի, 20.04.2010
23:45 Մարզադաշտը` <<Ջուզեպպե
Մեացցա>> Մրցավար` Օլեգարիու Բենկերենսա
Ինտեր
Այս մրցաշրջանի սկզբում Ինտերը ֆավորիտ էր համարվում
հերթական Սկուդետտոյի համար պայքարում: Սկզբում կասկածի ենթակա չէր այն, որ
Ինտերը, ով ջարդում էր բոլորին իր ճանապարհին, չեմպիոն կդառնա:
Արդյուքնում առաջին խաղաշրջանից հետո Ներաձուրիներն առաջ էին մոտակա
մրցակցից ավելին քան 10 միավորով: Սակայն փետրվարի կեսերին Ինտերի հետ
անհասկանալի ինչ-որ բան կատարվեց, և թիմը սկսեց միավորներ կորցնել Իտալիայի
առաջնությունում: Մյուս կողմից էլ Ռոման, որը վերգտել է իր խաղը,
աղյուսակի կեսերից սկսեց բարձրանալ և ապրիլի սկզբին առաջ անցավ Ինտերից:
Մրցակցի ուժեղ և թույլ կողմերը
Ինտերի թույլ կողմերը դարպասապահն ու պաշտպաններն են: Նույնիսկ
զարմանալի է, թե ինչպես կարող են այդպիսի բարձրակարգ պաշտպաններն այդքան
անփույթ գործել: Պաշտպանության աջ եզրում խաղում է Մայկոնը, ով Ալվեսի հետ
պայքարում է Բրազիլիայի հավաքականի աջ պաշտպանի դիրքի համար: Մայկոնը
բավական շատ է առաջ գնում և Ալվեսի պես հաճախ չի հասցնում փակել իր դիրքը:
Կենտրոնում խաղում են Լուսիոն և Սամուելը: Լուսիոն հաճախ տանուլ է տալիս
հարձակվողների դեմ պայքարները, իսկ Սամուելը այս տարի աչքի է ընկնում
հաճախակի կանոնների խաղտումներով: Ամեն դեպքում Սամուելը պաշտպաններից
ամենավստահելին է. գրեթե միշտ հասնում է մրցակցին և խլում գնդակը:
Պաշտպանության ձախ եզրը պատկանում է Խավիեր Ձանետտիին: Նա Ինտերի
պաշտպաններից ամենաանանցանելին է: Ինտերի դարպասը պաշտպանում է Ժուլիո
Սեզարը, ով հիանալի ռեակցիայի է տիրապետում: Սակայն թիմի ճգնաժամն ազդել է
նաև դարպասապահի վրա. նա սկսել է հաճախակի սխալվել:
Սակայն ինչքան էլ Ինտերը սկսելէ է վատ խաղալ Իտալիայի առաջնությունում,
միևնույն է Չեմպիոնների Լիգայում նրանք շատ լավ են խաղում: Մոուրինյոյի
թիմին հաջողվել է պայքարից դուրս թողնել Լոնդոնյան Չելսիին և Մոսկովյան
ԲԿՄԱ-ին:
Մրցակցի ուժեղ կողմեն են կիսապաշտպանությունը և հարձակվողները:
Կիսապաշտպանությունում Ինտերը հիանալի ֆուտբոլիստներ ունի, որոնց թվում են
Կամբիասսոն, Սնեյդերը և փորձառուՍտանկովիչը: Հարձակման գծում խաղում են
Դիեգո Միլիտոն, Էտո'ոն և Պանդևը: Իսկ եթե սրանցից որևէ մեկի խաղը չի
ստացվում, ապա նրանց միշտ պատրաստ են փոխարինել Բալոտելլին, Տիագո Մոտտան և
Կուարեժման:
|