Բարսելոնա ֆուտբոլային ակումբի վարչակազմը որոշել է բողոքարկել Էսպանյոլ - Բարսելոնա խաղի ընթացքում Դանի Ալվեսի ստացած դեղին քարտերը, որոնց արդյունքում բրազիլացի պաշտպանը հեռացվել էր խաղադաշտից: Ալվեսը Էսպանյոլի նորաբաց մարզադաշտում երկու դեղին քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Առաջին քարտին նա արժանացավ առաջչի խաղակեսում, իսկ երկրորդ անգամ նա զգուշացվեց հանդիպման 61-րդ րոպեին, որին հետևեց Դանիի հեռացումը: Դանիել Ալվեսն առաջին անգամ է հեռացվում խաղադաշտից Բարսելոնայի կազմում: Առաջնության Կոմիտեն այսօր կանցկացնի նիստը, որի ընթացքում կքննի բողքարկումը: