Այսօր Զլատան Իբրահիմովիչը վերջին 10 օրվա ընթացքումառաջին անգամ ամբողջ թիմի հետ լիարժեք մասնակցել է մարզմանը: Արսենալի, Ռեալ Մադրիդի, Դեպորտիվոյի դեմ խաղերը բաց թողնելուց հետո, վերջապես Զլատան Իբրահիմովիչը կարող է մասնակցել Բարսելոնայի մարզմանը իր թիմակիցների հետ: Այժմ շվեդ հարձակվողը պատրաստվում է Էսպանյոլի դեմ առաջիկա հանդիպմանը: Հնարավոր է, որ նա այդ խաղում դաշտ դուրս գա թիմի հիմնական կազմում: Ինչպես նաև, մարզմանը լիարժեք մասնակցել է Էրիկ Աբիդալը: Բարսելոնայի ֆրանսիացի պաշտպանը նույպես կարող է մասնակցել շաբաթօրյա դերբիին: