Շարունակվում են Բարսելոնայի վստահ հաղթանակները Լա Լիգայում:Երեկ Բարսան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Դեպորտիվոյի դարպասը: Այս հաղթանակի մեղավորներն էին Բոյանը, Տուրեն և Պեդրոն` իր ֆանտաստիկ գոլով: Գվարդիոլայի ֆուտբոլիստները բազմաթիվ հնարավորություններ ունեին դարպասը գրավելու համար: Վտանգավոր պահերը անընդհատ հաջորդում էին միմյանց: Խաղի հաշիվը բացեց Բոյան Կռկիչը: Չավին հրաշալի փոխանցումով դուրս բերեց Բոյանին դարպասի առաջ, վերջինս էլ չվրիպեց և գնդակըն ուղարկեց Արանսուբիայի դարպասը:Գոլից հետո տանտերերը շարունակեցին ճնշում գործադրել մրցակի վրա, սակայն թիմերը ընդմիջման գնացին 1-0 հաշվով: Երկրորդ խաղակեսը Բարսան սկսեց նույն ակտիվությամբ: Սակայն Դեպորտիվոյին ամեն անգամ փրկում էին պաշտպանները կամ դարպասապահը: Երկրորդ գոլը ծնվեց Արանսուբիայի սխալից հետո: Գոլային գրոհը սկսեց Վալդեսը, ով, որսալով գնդակը, անմիջապես ուժեղ հարվածով ուղարկեց մրցակցի կիսադաշտ, որտեղ սպասում էր գնդակին Ալվեսը: Հյուրերի դարպասապահն առաջինը հասավ գնդակին, սակայն անհաջող հեռացրեց այն, որի արդյունքում կլորը հայտնվեց Պեդրոյի մոտ: Պեդրոն դաշտի կենտոնից ձախ ոտքի հարվածով գրավեց Դեպորտիվոյի դարպասը: Սակայն սրանով Բարսելոնան դեռ չսահմանափակվեց: 72-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հուժկու հարվածով Յայա Տուրեն հաշիվը դարձրեց 3-0: Բարսելոնան իր համար արդեն սովորական հաշվով կարևոր հաղթանակ տարավ և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: