Ինիեստա.<<Կյանքը սովորեցրել է ինձ երբեք չհանձնվել>>
Բարսելոնայի կիսապաշտպանը, ով վնասվածքի պատճառով մեկ ամիս չի կարողանա օգնել իր թիմին, կիսվել է տեղի ունեցածից իր առաջին տպավորություններով: Այս մրցաշրջանում Անդրես Ինիեստայի բախտը վնասվածքների պատճառով չի բերում: Ստեմֆորդ Բրիդջի հերոսն այս մրցաշրջանում արդեն չորրորդ անգամ է վնաասվածք ստանում: Այս անգամ նա ստիպված կլինի բաց թողնել Իսպանիայի առաջնության վերջին հատվածը: Բայց Ինիեստան չի մտահոգվում: Նա խոստացել է Բարսելոնայի երկրպագուներին, որ կվերականգնի իր լավագույն մարզավիճակը: Նա նաև ասել է, որ. <<Չնայած ես շատ եմ տխրել, բայց ես գլուխս բարձր եմ պահում և նայում դեպի ապագան>>: Facebook-ի իր էջում Ինիեստան գրել է. <<Սա իմ կյանքի ամենաբարդ շրջաններից է: Բայց կյանքը սովորեցրել է ինձ երբեք չհանձնվել>>: Վնասվածք ստանալուց մի-քանի ժամ անց Անդրեսը իրեն սատարող խոսքերով 3000-ից ավելի նամակներ է ստացել: