Իսպանիայի գավաթի եզրափակիչը կանցկացվի Նոու Կամպում
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել անցկացնել արքայական գավաթի եզրափակիչը Բարսելոնայի Կամպ Նոու մարզադաշտում: Հանդիպումը կկայանա Մադրիդի Ատլետիկոյւ և Սեվիլյայի միջև մայիսի 19-ին: Իսկ եթե Ատլետիկոն չհասնի մինչև Եվրոպայի Լիգայի եզրափակիչ, ապա գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին: Կամպ Նոու մարզադաշտն իր պատմության ընթցքում երրորդ անգամ է ընդունելու Իսպանիայի արքայական գավաթի եզրափակիչը: