Բեռնաբեու մարզաաշտում տարած կարևոր հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը այսօր վերսկսել է մարզումները: Բարսելոնան առաջիկա վեց օրվա ընթացքում երկու կարևոր հանդիպում է անցկացնելու Լա Լիգայում:Առաջին խաղը տեղի կունենաչորեքշաբթի օրը Կամպ Նոու մարզադաշտում Դեպորտիվոյի դեմ, իսկ շաբաթ օրը Բարսելոնան կհյուրընկալվի Էսպանյոլի դաշտում: Այսօր և վաղը թիմը կմարզվի ՍյուդադԴեպորտիվայում: Վաղվա մարզումից անմիջապես հետո տեղի կունենա Գվարդիոլայի մամուլի ասուլիսը: Իսկ չորեքշաբթի` Դեպորտիվոյի դեմ խաղի օրը, Բարսան կանցկացնի խաղից առաջ վերջին մարզումը Նոու Կամպում` փակ դռների ետևում: Դեպորտիվոյի դեմ խաղից հետո թիմը երկար ժամանակ չի ունենա հանգստի համար: Արդեն հինգշաբթի ֆուտբոլիստները ստիպված կլինեն արագ վեականգնվել և կենտրոնանալ Էսպանյոլի դեմ արտագնա խաղի վրա: Մինչ այդ հանդիպումը կապտանռնագույնները կանցկացնեն ևս երկու մարզում, իսկ շաբաթ երեկոյան կտեղափոխվեն Էսպանյոլի նոր մարզադաշտը` <<Կորնելլա-Էլ-Պլատ>>: