Մեխուտո
Գոնսալեսի խաղավարտի սուլիչից անմիջապես հետո Բարսելոնայի գլխավոր փողոցը
սկսեց լցվել երկրպագուներով, ովքեր հավաքվել էին նշելու գլխավոր մրցակցի
նկատմամբ հաղթանակը:
Անցյալ տարի
Կլասիկոյում հաղթանակով սկսվեցին Կանալետես հրապարակում
տոնախմբությունները, որոնք շարունակվեցին մայիս ամսվա ընթացքում, եր
Բարսելոնան մեկը մյուսի հետևից կարևորագույն հաղթանակներ էր տանում: Այդ
հաղթանակը դարձավ առաջինը 2009-ի տիտղոսաբեր հաղթանակների շարքում:
Երեկ կուլեները գովեստի խոսքեր և երգեր էին
հնչեցնում Մեսսիի մասին, և ոչ այնքան հաճելի երգեր Ռոնալդուի մասին: Դրա
համար երկրպագուները երեկ դրա համար երկու ծանրակշիռ պատճառ ունեին: Պեպ
Գվարդիոլայի թիմը Մադրիդում հաղթել է արքայական Ռեալին, իսկ Բարսելոնայի
բասկետբոլային թիմը ջախջախել է Մադրիդյան թիմին` հասցնելով այս
մրցաշրջանում միմյանց նկատմամբ հաղթանակների տարբերությունը 7 - 1 -ի
հօգուտ կապտանռնագույնների: Աղմկոտ տոնախմբությունները և ուրախությունը շարունակվել են մինչև
ուշ գիշեր:
Հուսանք, որ Կանալետեսում տոներըկշարունակվեն ամբողջ մրցաշրջանի ընթացքում:
|