Բարսելոնան հսկայական քայլ արեց դեպի չեմպիոնությունը` վստահաբար հաղթելով Մադրիդի Ռեալին Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում: Մեսսիի և Պեդրոյի գոլերը վճռեցին Կլասիկոյի ելքը: Մինչև հանդիպումը հազարավոր, նույնիսկ միլիոնավոր երկրպագուներ փորձում էին գուշակել խաղի հաշիվը, նյարդային րոպեներ էին անցկացնում, ոմանք տուփերովծխախոտներ էին ոչնչանցու` սպասելով տարվա ամենակարևոր խաղին: Չնայած խաղից առաջ ֆուտբոլիստները, մարզիչնեը նշում էին, որ այս խաղում չի որոշվի չեմպիոնությունը, սակայն դա այնքան էլ չէր հուզում երկրպագուներին. նրանք հաղթանակ էին պահանջում սիրած թիմերից: Եվ այդ պահանջը կատարեցին Խոսեպ Գվարդիոլան և նրա ֆուտբոլիստները, ովքեր տարան այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնութփյան ամենակարևոր հաղթանակը: Այս հաղթանակը դեռ չի ապահովում կապտանռնագույնների չեմպիոնությունը, բայց հսկայական քայլերով մոտեցնում է այն: Այժմ Բարսելոնան միանձնյա գլխովորում է մրցաշարային աղյուսակը: Առջևում դեռ յո կարևոր հանդիպումներ կան, որոնց այժմ Բարսան կմոտենա առաջատարի կարգավիճակով: Հանդիպման հերոսը դարձավ Չավի Էռնանդեսը, ով երևի ամենաշատն էր ձանձրացել տեսնել արքայական ակումբին աղյուսակի առաջին հորիզոնականում: Չավին այս խաղում երկու գոլային հեղինակ դարձավ: Առաջինը եղավ 32-րդ րոպեին, երբ Բարսայի վեց համարը ոսկերչական փոխանցումով Կասիլյասի առաջ դուրս բերեց Մեսսիին: Մեսսին կրծքով ընդունեց գնդակը և աջ ոտքով ուղարկեց դարպասը: Այսպիսի խաղերում Մեսսին մոռանում է, որ ինքը ձախլիկ է և նույնքան վարպետորեն հարվածում է նաև աջ ոտքով: 56-րդ րոպեին Չավին հարվածային դիրք դուրս բերեց Պեդրոյին: Վերջինս էլ որոշեց ձախ ոտքով հարվածել` գնդակը ուղարկելով դարպասի ձախ անկյունը: Իհարկե, դրանից հետո արքայական ակումբի ֆուտբոլիստները, վարչակազմը, նախագահը և երկրպագուները հասկացան, որ չեմպիոնությանը նրանք պետք է սպասեն առնվազն ևս մեկ տարի, եթե դա թույլ տա ահեղ մրցակիցը: Իր բարձրության վրա էր նաև Վալդեսը, ով փրկեց իր թիմին Վան դեր Վաարտի և Ռոնալդուի հարվածներից հետո: Այժմ Բարսելոնան վաստակել է 80 միավոր և միանձնյա գլխավորում է մրաշարային աղյուսակը: