Գվարդիոլան թիմի Կլասիկոյի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների, որոնց թվում է նաև վնասվածքից ապաքինված Ժերար Պիկեն: Ցուցակից դուրս են մնացել վնասվածք ստացած Իբրահիմովիչը և Աբիդալը: Խաղից առաջ մարզիչը ֆուտբոլիստներից որևէ մեկի անունը կհեռացնի ցուցակից: Բիլբաոյի Ատլետիկի դեմ խաղում վնասվածք սատցած Ժերար Պիկեն այժմ ապաքինվել է և կկարողանա օգնել իր թիմին առաջնության ամենակարևոր խաղում: Նա արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ: Զլատան Իբրահիմովիչը պարապմունքներն անցկացնում է մարզասրահում: Շվեդ հարձակվողը չի հասցրել ամբողջովին վերականգնվել և չի կարողանա մասնակցել խաղին: Էրիկ Աբիդալին տասը օր կպահանջվի, որպեսզի ապաքինվի Արսենալի դեմ խաղում կրկնկված հին վնասվածքից և վերադառնա շարք: Թիմը շաբաթ կմեկնի Մադրիդ առավոտյան չվերթով և մադրիդյան Բարախաս մարզադաշտ կժամանի տեղական ժամանակով ժամը 12-ին: