Շաբաթօրյա խաղին Խոսեպ Գվարդիոլան իր տրամադրության տակ կունենա նաև ծանր հրետանին: Բարսելոնայի բժիշկների կանխատեսմամբ Զլատանը կկարողանա մասնակցել Ռեալի դեմ խաղին: Սպասվում է, որ բժիշկները կթույլատրեն Իբրահիմովիչին խաղադաշտ դուրս գալ Մադրիդ մեկնելուց առաջ: Ամենայն հավանականությամբ Իբրան խաղը կսկսի պահեստայինների նստարանին, քանի որ պատրաստ չի լինի ամբողջ 90 րոպեն անցկացնել խաղադաշտում: Հնարավոր է, որ կրկնվի նախորդ Կլասիկոյում տեղի ունեցածը, երբ Իբրահիմովիչը միայն վերջին պահին թույլտվություն ստացավ բժիշկների կողմից մասնակցելու խաղին, սակայն չընդգրկվեց թիմի մեկնարկային կազմում: Այնուհետև նա, խաղադաշտ փոխարինման մտնելով, վճռեց խաղի ելքը: Սպասվում է, որ այսօր Զլատանը կմարզվի հիմնական խմբից առանձին` Խուանխո Բրաուի հսկողության տակ: Եթե ամեն ինչ անցնի այնպես, ինչպես նախատեսել են բժիշկները, ապա շվեդ հարձակվողը հանդիպմանը մասնակցելու թույլտվություն կստանա այսօր երեկոյան: