«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը չի
մասնակցի ապրիլի 10-ին կայանալիք Մադրիդի «Ռեալի» հետ սկզբունքային
մրցավեճին:
Չեմպիոնների լիգայի խաղարկության
քառորդ եզրափակիչի «Արսենալի» հետ մրցավեճի (4:1) 52-րդ րոպեին
«Բասելոնայի» պաշտպանը վնասվածք ստացավ եւ փոխարինվեց: Ըստ թիմի բժիշկների`
Աբիդալը շարք կվերադառնա 10 օրից: Հայտնի է նաև, որ նա չի մասնակցի
սուպերկլասիկոյին հաջորդող «Դեպորտիվոյի» հետ հանդիպմանը:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ
Գվարդիոլան հույս ունի, որ Աբիդալը իր թիմին կկարողանա օգնել ապրիլի 20-ին
կայանալիք Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի «Ինտերի» հետ
առաջին հանդիպմանը։