Բարսելոնայի պաշտպան Ժերարդ Պիկեն համարձակ և նախաձեռնություն ցուցաբերող մարդ է։ Իսպանիայի հավաքականի խաղացողի վերջին նախաձեռնությունը գիրքն է, որը հենց ինքն է գրել և անվանել է «Ճանապարհորդություն»։ Ինտերնետային կայքերից մեկին տված հարցազրուցում Պիկեն պատմել է , թե ինչպես է ծնվել այդ գրքի մտահղացումը։ Ըստ խաղացողի, իր կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին միշտ փոքրիկ պատմություններ է գրել և որոշել է, որ եկել է դրանք գրքում զետեղելու ժամանակը։ Բացի այդ , Պիկեն ասել է, որ երբեք չի կարող պատշաճ կերպով շնորհակալություն հայտնել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային այն ամենի համար, ինչ նա արել է իր համար։ Խաղացողը շատ լավ հասկանում է, որ իր հարցում Գվարդիոլան ռիսկի է դիմել։ «Ֆուտբոլային առումով Գվարդիոլան ինձ ամեն ինչ տվել է , և ես երբեք չեմ կարող համապատասխան ձևով շնրհակալություն հայտնել նրան։ Ես գիտեմ , որ ինձ «Բարսելոն» հրավիրելը ռիսկի հետ էր կապված , քանի որ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղային մեծ պրակտիկա չունեի»,- ասել է Պիկեն։