Մեսսին ևս մեկ քայլով Բարսելոնային մոտեցրեց մադրիդյան եզրափակիչին: Հանդիպումն Արսենալը բավական լավ սկսեց. նրանք անընդհատ պրեսսինգի էին դիմում, ինչը Վենգերի թիմի մոտ բավական լավ էր ստացվում: Դա ստիպում էր տանտերերին նյարդայինանալ: Արդյունքը եղավ 18-րդ րոպեին գնդակի կորուստը Միլիտոյի կողմից, ինչը հանգեցրեց Բենդտների խփած գոլին: Լոնդոնյան հիանալի խաղից հետո Բարսան այժմ պարտվողի դերում էր: Այդ իրավիճակը դուր չեկավ Մեսսիին, ով որոշեց այս խաղում չորս գոլի հեղինակ դառնալ: Արդեն երկու րոպե անց աշխարհի լավագույն ֆուտբոլիստը թնդանոթային հարվածով հավասարեցրեց հաշիվը: Հաջորդ փուլ դուրս գալու համար այս հաշիվը ձեռնտու էր Բարսելոնային, սակայն ձեռնտու չէր Լեո Մեսսիին: 36-րդ րոպեին Պեդրոյի փոխանցումից հետո Լեոն երկրորդ անգամ գրավեց Արսենալի դարպասը: Սակայն տանտերերը որոշել էին թաղել մրցակցին արդեն առաջին խաղակեսում: ընդմիջումից չորս րոպե առաջ Կեյտան գլխով գնդակն ուղարկեց առաջ դեպի Մեսսին` արգենտինացուն դուրս բերելով Ալմունիայի հետ հանդիպման: Այսպիսի հանդիպումն իհարկե Արսենալի դարպասապահի սրտով չէր: Մեսսին գնդակը դրապասապահի գլխավերևովուղարկեց ցանցի մեջ: Ընդմիջումից հետո Բարսելոնան հիմնականում իր մոտ էր պահում գնդակը և խաղարկում ամբողջ դաշտում: Հանդիպման վերջակետը դրեց նույն Մեսսին: 86-րդ րոպեին նա ևս մեկ անգամ աչքի ընկավ գոլով: Այս անգամ էլ նա որոշեց գնդակը դարպասն ուղարկել դարպասապահի ոտքերի արանքով: Բարսելոնան երրորդ անգամ անընդմեջ դուրս է գալիս Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Սա լրացուցիչ եռանդ կհաղորդի Գվարդիոլայի թիմին Կլասիկոյից առաջ: