Բարսելոնան ևս մեկ գեղեցիկ հաղթանակ տարավ Կամպ Նոու մարզադաշտում: Այս անգամ հարվածի տակ ընկավ Բիլբաոյի Ատլետիկը: Մրցակցի դարպասը գրավեցին Ժեֆրենը և Լեո Մեսսին, իսկ Բոյան Կռկիչը դուբլի հեղինակ դարձավ: Հանդիպման26-րդ րոպեին Աբիդալի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ժեֆրեն Սուարեսը,40-րդ րոպեին Բոյանը կրկնապատկեց հաշիվը: Այս անգամ գոլային փոխանցումը կատարեց թիմի ավագ Կառլես Պույոլը: Դրանից հետո պարզ դարձավ, որ Բարսելոնան կվաստակի այս խաղում երեք միավոր: Բայց սա դեռ բացական չէր տանտերերին:Կարծես Բարսայի հարձակվողներն այս խաղում գոլային ծարավ ունեին և անընդհատ դեպի դարպասը նոր ճանապարհներ էին փնտրում: Իհարկե Ժեֆրենի և Բոյանի համար կարևոր էր այս խաղում գոլեր խփելը, քանի որ նրանք այնքան էլ հաճախ չեն հայտնվում խաղադաշտում: Փաստորեն Լա Մասիայի սաները ցույց տվեցին, որ միշտ պատրաստ են փոխարինել թիմի առաջատարներին: 58-րդ րոպեին նույն Բոյանը հաշիվը դարձրեց խոշոր` գրավելով դարպասի ձախ վերին անկյունը: Իհարկե այս խաղում իր խոսքը պետք է ասեր նաև թիմի առաջատարը և առաջնության գլխավոր ռմբարկուն` Լեո Մեսսին: Խաղի 67-րդ րոպեին Պեդրոյի փոխանցումից հետո արգենտինացին խփեց այս առաջնությունում իր 26-րդ գոլը: