Կապտանռնագույնների մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գիտի, որ դժվար կլինի խաղալ նույն կերպ, ինչպես Էմիրեյթս մարզադաշտում, բայց նա նշեց, որ ինքը պահանջել է թիմից նույն մակարդակի խաղ ցուցադրել Բիլբաոյի Ատլետիկի դեմ, իչ որ Արսենալի:Շաբաթ օրը Բարսելոնային հերթական ծանր փորձությունն է սպասում. թիմը պետք է խաղա Ատլետիկ Բիլբաոյի դեմ: Գվարդիոլան զգուշացրեց երկրպագուներին, որ չսպասեն իրենցից նույնպիսի գեղեցիկ խաղ, ինչպես Արսենալի դեմ հանդիպման ժամանակ.<<Այդ խաղում մեզ շատ հանգամանքներ օգնեցին հիանալի խաղալ, բայց միաժամանակ ես թիմից նույն ինտենսիվությունն ու արագությունն եմ սպասում, նույնիսկ ավելին>>: Ատլետիկ Բիլբաոն այժմ երկոր միավորով է դուրս մնում Չեմպիոնների լիգայի գոտուց, և Գվարդիոլան այդ առումով զգուշացրեց.<<Նրանք վստահ են իրենց ուժերին, ես չեմ զարմանում, որ նրանք այդքան մոտ են չորրորդ տեղին, նրանք հիանալի մրցաշրջան են անցկացնում, և դա նրանց ինքնավստահություն և մրավորներ է բերում>>: Բիլբաոյի հետ խաղից հետո Բարսայի համար սկսվում է ամենակարևոր շաբաթը, որը կարող է ամենավճռականը դառնալ, քանի որ կապտանռնագույնները պետք է խաղան Արսենալի հետ պատասխան խաղը և մրցեն Մադրիդի Ռեալի հետ Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում: Բայց Գվարդիոլային դա կարծես բոլորովին չի անհանգստացնում.<<Բեռնաբեուի հանդիպումից հետո դեռ 7 խաղ էլ լինելու է առջևում: Եթե դա լիներ տարվա վերջին խաղը, ես կասեի, որ դա ամենակարևոր խաղն է, բայց դրանից հետո դեռ 21 միավոր էլ պիտի խաղարկվի: նույնիսկ եթե մենք պարտվենք Մադրիդում, բայց հաղթենք մնացած բոլոր խաղերը, ապա լդեռևս լավ շանսեր կունենանք չեմպիոն դառնալու համար>>:
|