Արսենալի դեմ անցկացրած հիանալի առաջին խաղակեսից հետո Բարսելոնան ընդմիջման գնաց առանց գոլերի: Երկրորդ խաղակեսում Իբրահիմովիչի հիանալի երկու գոլերը վստահություն բերեցին կապտանռնագույններին, իսկ Ուլքոթի և Ֆաբրեգասի գոլրերն էլ ավելի գեղեցկացրին այս արտակարգ հանդիպումը: Գվարդիոլայի թիմը ագրեսիվ և շատ ակտիվ սկսեց հանդիպումը ու բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց Արսենալի դարպասի մոտ` նյարդային և ծանր զգացումներ պարգևելով Էմիրեյթս մարզադաշտում հավքված երկրպագուներին: Այս `ջը բավական չի լինի թվարկելու համար առաջին խաղակեսի բոլոր վտանգավոր պահերը: Նախ Բուսկետսը, այնուհետև, Իբրան, Մեսսին, Չավին և Պեդրոն չօգտագործեցին իրենց հնարավորությունները դարպասը գրավելու համար, քանի որ երեկ Արսենալի դարպասապահ Ալմունիան իր կարիերայի լավագույն խաղերից մեկը ցուցադրեց: Առաջին խաղակեսի սկբեւմ կարծես կատալոնացիները հարձակվելու դասեր էին տալիս անփորձ մրցակցին: Մի շարք գոլային պահեր ունենալով` Բարսան ընդմիջման գնաց առանց գոլերի: Երկրորդ խաղակեսին առաջին րոպեին Պիկեն սեփական կիսադաշտից Զլատանին հարվածային դիրք դուրս բերեց, իսկ շվեդ հարձակվողը գնդակը աջ եզրից Ալմունիայի վրայով ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը: Բարսելոնայի առավելությունը շարունակվեց նաև դրանից հետո: 59-րդ րոպեին Չացիի ոսկերչական փոխանցումից հետո Իբրահիմովիչը նորից մեն-մենակ ելավ դարպասապահի առաջ և ուժեղ հարվածով գնդակն ուղարկեց դարպասի մոտակա վերին անկյունը: Երկու զրոյից հետո այս մրցավեճում ինտրիգը կարծես մոտենում էր զրոյին: Բայց Վրա հասավ դաշտի կենտրոնում Բուսկետսի թույլ տված սխալը, ինչի արդյունքում Արսենալն անցավ գրոհի, և փոխարինման ելած Թեո Ուալքոթը գրավեց Վալդեսի դարպասը: Իսկ խաղավարտից հինգ րոպե առաջ մրցավար Մասսիմո Բուզական տասնմեկմետրանոց հարվածով պատժեց Բարսելոնային, իսկ թիմի ավագ Կառլես Պույոլը հեռացվեց խաղադաշտից: Նշակետից չվրիպեց Ֆաբրեգասը, ով գոլ խփելուց հետո վնասվածք ստացավ: Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով, թիմերը հիանալի ներկայացում ցուցադրեցին: