Չեմպիոնների Լիգա, 1/4 եզրափակիչ առաջին հանդիպում, մարտի 31-ը 2010թ. 23:45Մարզադաշտը` <<Էմիրեյթս>> Մրցավար` Մասսիմո Բուզակա
Արսենալ
Այս մրցաշրջանում Արսենալը սկսեց խաղերին կիրառել 4-3-3 կառուծվածքը, ինչն իր դրական արդյունքն է տալիս: Արսեն Վենգերի թիմը պայքարում է Անգլիայի չեմպիոնության համար` առաջատարից ետ մնալով ընդամենը չորս միավորով: Սակայն կա մի <<բայց>>. Արսենալը պարտվել է բոլոր ուժեղ մրցակիցներին:
Մրցակցի ուժեղ և թույլ կողմերը
Արսենալի ուժեղ կողմը կիսապաշտպանությունն է: Ոչ թե հարձակման կիծը, այլ հենց կիսապաշտպանությունը, քանի որ թիմի գոլերի մեծ մասը այս տարի խփել են հենց կիսապաշտպանները(43 գոլ, իսկ հարձակվողները`17): Բացի այդ պետք է զգուշանալ պաշտպան Թոմաս Վերմալենից, ով այս տարի 7 գոլ է խփել: Մրցակցի թույլ կողմը պաշտպանությունն է: Բայց ոչ ամբողջ պաշտպանական գիծը, այլ կենտրոնն ու ձախ եզրը: Աջից խաղում է Սանյան, ում շրջանցելը բավական դժվար գործ է: Կնետրոնում հավանաբար կխաղա ծերացող Սոլ Քեմբելը(35 տարեկան) և միշտ առաջ իր դիրքն ազատ թողող Վերմալենը: Իսկ ձախից խաղալու է արագավազ Կլիշին: Սակայն նա հաճախ է սխալվում, և Մեսսիի համար պետք է դժվար չլինի նրան շրջանցելը:
|