14:30 Մեսսիի հայր. «Այս կյանքում ամեն ինչ փոփոխական է» | |
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հայր Խորխե Մեսսին վստահ չէ, որ իր որդին կավարտի պրոֆեսիոնալ կարիերան «կապտանռնագույնների» կազմում, տեղեկացնում է AS-ը: - Որդիս կապված է «Բարսելոնայի» հետ , սակայն կյանքում ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Փոփոխությունները կյանքի մի մասն են կազմում: Երբեք չգիտեմ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Նա սիրում է Ռոսարիո քաղաքը և «Նյուելս Օլդ Բոյս» թիմը: Դեռ վաղ է այդ մասին խոսել,- հայտարարել է Մեսսիի հայրը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 409 | |