14:28 Լուիս Սուարես. «Շնորհակալ եմ բոլորից» | |
Կատալոնական Բարսելոնայի նորեկ, Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, ով 31 գոլի հեղինակ է դարձել անցած մրցաշրջանում, ստացել է Ոսկե խաղակոշիկը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: - Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ կյանքում ամենակարևոր մարդկանց` կնոջս և երեխաներիս, նաև շնորհակալ եմ Լիվերպուլին և խաղընկերներին: Հիմա իմ կարիերայի կարևոր փուլերից մեկն է: Ես գտնվում եմ Բարսելոնայում և պետք է երազանքս իրականացնեմ,- հայտարարել է Սուարեսը: Նշենք, որ «Ոսկե խաղակոշիկը» շնորհվում է մրցաշրջանի արդյունքներով եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին: Այս անգամ պարգևատրման արարողությունը անցկացվեց Antigua Fabrica Damm-ում, որը Բարսելոնա քաղաքում է: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 361 | |