Երեքշաբթի, 23/04/24, 13:36
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» հաղթել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը


 
Պատասխանների քանակը` 496



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


21:49
Ռեկորդներ սահմանելով՝ «Ռայո Վալյեկանո» - «Բարսելոնա»՝ 0-2

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության յոթերորդ տուրի շրջանակներում հյուրընկալվել էր «Ռայո Վալյեկանոյին»: Կապտանռնագույններին հաջողվեց առանց մեծ ճիգեր գործադրելու առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Թիմի խաղն առանձնապես տպավորիչ չէր, բայց կարևորն այս պահին երեք միավորն է: Խաղի ընթացքում ակտիվ էր Ժերեմի Մատյոն, ով տեղափոխվել էր պաշտպանության ձախ եզր:Կարելի է վստահ ասել, որ մեր ձեռքբերումներից ամենաարդարացնողը հենց ֆրանսիացին է, ով ամեն տեղ ու ամեն կերպ օգնում է թիմին: Կիսապաշտպանությունում նույնպես ամեն ինչ ստաբիլ վիճակում էր, իսկ պաշտպանության կենտրոնը հուսալի էր:  ՆեյՄեսսի զույգն իր գործն արեց առաջին խաղակեսի վերջում և հանգստի անցավ: Բրավոն էլ իր գեղեցիկ սեյվերով աչքի ընկավ: 

«Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն շրջանցեց Արտոլայի ռեկորդը՝ Լա լիգայի խաղերում դարպասն անառիկ պահելով արդեն 630 րոպե: 

«Բարսան» շրջանցեց Մադրիդի «Ռեալի» ռեկորդը, որը 1987-ին մեկնարկային խաղերում հեղինակել էր 18 գոլ և բաց չթողել ոչ մեկը: Կատալոնացիներն արդեն մեկ գոլ ավել են խփել: 

Բրավո - Մատյո, Պիկե, Բարտրա, Ալվես - Բուսկետս, Չավի, Ինյեստա - Նեյմար, Մեսսի, Մունիր կազմով խաղադաշտ դուրս եկած Լուչոյի թիմի առաջին գոլն այս խաղում հեղինակեց Մեսսին, իսկ երկրորդը մեկ րոպե անց՝ 36-րդ րոպեին խփեց Նեյմարը: 

Անցնենք գնահատականներին.

Կլաուդիո Բրավո  - Դարպասապահն արդեն ավելի քան 630 րոպե գոլ չի ընդունել: Այսօր մի քանի դրվագում հիանալի ու հուսալի խաղ ցուցադրեց ու անառիկ պահեց իր դարպասը: Բրավոն ստանում է 8,5 միավոր:  

Դանի Ալվես - Խենթ բրազիլացին դեռեւս չի վերգտնում իր խաղը: Այս խաղում նա այնքան էլ ակտիվ չէր և լուրջ գործողությամբ աչքի չընկավ: Ալվես՝ 7:

Բարտրա եւ Պիկե պաշտպանական զույգը, որն այս խաղում ցանկապատել էր դաշտի կենտրոնը, գերազանց հանդես եկավ: Արդեն իսկ պարզ երեւում է, որ Պիկեն վերադարձրել է իր մարզավիճակը: Պիկեն ստանում է 9, իսկ Բարտրան՝ միավոր:

Ժերեմի Մատյո - Ֆրանսիացին, ում մենք 10 օրից կարող ենք տեսնել Հայաստանում, գերազանց է դրսեւորում իրեն: Նրան ուղղված ոչ մի քննադատություն լսել չեք կարող: Մատյո՝  9:

Բուսկետս, Չավի, Ինյեստա կիսապաշպտանական եռյակը վատ չխաղաց: Իհարկե, Չավիի ներկայությունը խաղադաշտում անզեն աչքով էլ երեւում էր, իսկ Ինյեստան դեռ լավագույն մարզավիճակում չէ: Տրիոն ստանում է 7,5 գնահատականը: 

Մունիր - Անկեղծ ասած՝ որոշել եմ նրա խաղը չմեկնաբանել: Մունիր՝ 6.5:

ՆեյՄեսսի զույգն իր «սև գործն» արեց: Ճիշտ է, այսօր Մեսսին շատ վրիպեց, բայց ամեն ինչ նորմալ է ընթանում: Դուետը ստանում է միավոր: 

Խաղադաշտում հայտնվեցին նաեւ Պեդրոն, Ռակիտիչն ու Սանդրոն, սակայն մեծ փոփոխություններ չկատարեցին: 

Այսպիսով, «Բարսելոնան» շարունակում է վստահ շարժվել առաջ: 7 խաղից հետո վաստակած 19 միավորով, խփած 19, բաց չթողած եւ ոչ մի գնդակով կապտանռնագույնները միանձնյա գլխավորում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: Առաջիկա մրցակիցը Էյբարն է, որի հետ կխաղանք երկու շաբաթ անց, իսկ «Էլ-Կլասիկոն» սարերի ետեւում չէ: 

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Կատեգորիա: Անձնական բլոգ | Դիտումներ: 931 | Ավելացրեց: Սպարտակ_Պետրոսյան
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1