Երեքշաբթի, 19/03/24, 13:38
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Նախկին հարձակվողներից ո՞վ պետք է մնար թիմում


 
Պատասխանների քանակը` 405



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


23:53
Փարիզյան գլուխկոտրուկը լուծում չստացավ. ՊՍԺ 3-2 «Բարսելոնա»

Կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվել էր ՊՍԺ-ին: Ֆրանսիական ակումբը կապտանռնագույնների երկրորդ մրցակիցներ Չեմպիոնների լիգայի 2014/15 մրցաշրջանում: Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 10-րդ րոպեին՝ Դավիդ Լուիզի գոլի շնորհիվ: Երկու րոպե անց կատալոնացիները նվաստացուցիչ գրոհ կազմակերպեցին, որն էլ ավարտին հասցրեց Լեո Մեսսին՝ 1-1: Անցավ եւս 14 րոպե եւ Մարկո Վերատին օգտվեց Շտեգենի և Ռակիտիչի սխալից ու առաջ մղեց իր թիմին: 52-րդ և 54-րդ րոպեներին Մատյուիդին ու Նեյմարը մեկական գոլով փոխանակվեցին՝ 3-2: Ընդհանուր առմամբ թիմի ֆուտբոլը պաշտպանությունում կարելի է բնութագրել մեկ բառով՝ խայտառակություն: Նույնիսկ վերլուծելու ոչինչ չկա, նույնիսկ գնահատելու ոչինչ չկա: Այնուամենայնիվ.

Մարկ-Անդրե Տեր Շտեգեն - Գերմանացի երիտասարդն այսօր, մեղմ ասած, չգոհացրեց: Ամեն դեպքում, չպետք է քննադատել և ողջ մեղքը բարդել նրա ուսերին, կամ ձեռքերին: Մարկ՝ 5.5: 

Ալբա, Ալվես - նրանց խաղը կարելի է բնութագրել ընդամենը երեք տառով, իսկ արդյունքը միավորն է:

Մատյո, Մասկերանո - Համեմատաբար, պաշտպանության կենտրոնը ավելի հաջող գործեց, սակայն երեք գոլերի մեջ իրենց մեղքն ունեին բոլորը: Նրանք ստանում են միավոր:

Բուսկետս, Ռակիտիչ, Ինյեստա  -  Կիսապաշտպանները չարդարացրին: Նրանց խաղը նույնպես այնքան էլ տպավորիչ չէր: Եռյակը ստանում է 6,5 միավոր: 

Մեսսի, Նեյմար - Ահա, թե որն էր մեր թիմի միակ լուսավոր կետը: Այս դուետը կրկին հաջող է գործում և գոլեր հեղինակում: Զույգը ստանում է միավոր: 

Մունիր , Պեդրո - Ֆուտբոլիստները ոչինչ չարեցին: Աշխատանքում ցածր էր օգտակար գործողության գործակիցը: Հետևում է միավորը: 

 

Այո՛, մենք պարտվեցինք, պարտվեցինք մի մրցակցի, որի կազմում բացակայում էին Իբրահիմովիչը, Տիագո Սիլվան, Լավեսին: Պարտվեցինք մի խաղում, որտեղ գտել էինք պաշտպանություն  ճեղքելու հրաշալի տարբերակ՝ մրցակցին էլ նույնը հակառակ կողմից առաջարկելով, պարտվեցինք եզրերում խայտառակ լինելով, պարտվեցինք նաեւ մարզչի թերանալու պատճառով: Ցանկացախ պարտության մեջ մեղավոր են բոլորը՝ նույնիսկ երկրպագուները: Իսկ Երկիր կոչվող մոլորակի վրա չեք գտնի թիմ, որը դուրս կգա խաղադաշտ երեք օրը մեկ պարբերությամբ, կխաղա այդպես 4-5 խաղ ու անընդհատ կհաղթի, այն էլ ՊՍԺ-ի կարգի թիմին: Ինչեւէ, մենք ընդունում ենք մեր պարտությունը, ու պատրաստվում ենք ռեւանշի հասնել «Նոու Կամպում», իսկ մինչ այդ մենք կզբաղեցնենք մեր խմբի երկրորդ հորիզոնականը՝ մեզնից մեկ միավորով առաջ թողնելով մեզ հաղթած փարիզցիներին: 

Հաղթենք, թե ոչ, մենք մնում ենք իսկական երկրպագու: Այնպես որ ավելացնելու միայն մեկ բան կա. Visca Barca y Visca Catalunya !!!

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Կատեգորիա: Անձնական բլոգ | Դիտումներ: 895 | Ավելացրեց: Սպարտակ_Պետրոսյան
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1