17:16 Լուիս Էնրիկե. Եթե Ռոնալդուն Մայքլ Ջորդանն է, ապա Մեսսին Ուիլտ Չեմբերլենն է | |
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Լիոնել Մեսսիի նոր նվաճման մասին, ով «Գրանադայի» դեմ խաղում դառնալով դուբլի հեղինակ՝ խփեց իր կարիրեայի 400-րդ գոլը. -Եթե Կրիշտիանու Ռոնալդուն Մայքլ Ջորդանն է, ապա Մեսսին Ուիլտ Չեմբերլենն է, ով 100 միավոր էր վաստակում մեկ խաղում: Ես ցանկանում էի Մեսսիին փոխարինել խաղի ընթացքում և հանգստանալու հնարավորություն տալ, սակայն նրա խաղին հետևելն այնպիսի հաճույք է պատճառում, որ որոշեցի այդ հաճույքը զգալ ողջ խաղի ընթացքում: Նրա 400 գոլե՞րը: Մեզնից շատերն իրենց ողջ կյանքի ընթացքում այդքան գոլ չեն խփել, նույնիսկ հաշված բակում կամ դպրոցում խփած գոլերի թիվը,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 521 | |