| Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է «Գրանադայի»  (6-0)  դեմ խաղում իր գրանցած նոր ցուցանիշը. -Ես երբեք չէի պատկերացնում, որ կկարողանամ այսպիսի նվաճման հասնել իմ կարիերայում: Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար: Ես շարունակում եմ շատ աշխատել և անել ամեն ինչ՝ «Բարսայում» և Արգենտինայի հավաքականում նոր բարձունքների հասնելու համար,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Լեո Մեսսին: Հիշեցնենք, որ «Գրանադայի» դեմ խաղում դառնալով դուբլի հեղինակ՝ Լեո Մեսսին խփեց իր կարիերայի 400-րդ և 401-րդ գոլերը:  ArmBarca.com |