13:39 Չավի. Ես դեռ կարող եմ լավ խաղ ցուցադրել | |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին անդրադարձել է Լա լիգայի վեցերորդ տուրի «Գրանադայի» դեմ անցկացրած հանդիպմանը. -Հաճելի է, որ ես ողջ հանդիպումն անցկացրի խաղադաշտում: Կարծում եմ, դեռեւս կարող եմ լավ խաղ ցուցադրել: «Մալագայի» դեմ ցուցադրած ֆուտբոլից հետո մենք պետք է հիանալի հանդիպում անցկացնեինք, ինչը մեզ հաջողվեց: Չեմ կարծում, որ մեր խաղային ոճը լուրջ փոփոխություններ է կրել: Հիմա մենք ավելի շատ ենք հիմնվում տուգանային հարվածների վրա, ավելի քիչ ենք պրեսինգի ենթարկում եզրերում: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ հիանալի էր,- Չավիի խոսքերը մեջբերում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ կապտանռնագույնները նսեմացրին «Գրանադային»՝ հաղթելով 6-0 հաշվով: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 483 | |