Երեքշաբթի, 19/03/24, 08:38
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» հաղթել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը


 
Պատասխանների քանակը` 496



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


21:51
ՆեյՄեսսիի բենեֆիսը, կամ բաղնիքդ անու՛շ, «Գրանադա՜»

Կատալոնական «Բարսելոնան» տանը «հյուրընկալել էր» «Գրանադային»: Լուիս Էնրիկեի տղաները սկսեցին ու ավարտեցին խաղը ֆանտաստիկ տրամադրությամբ ու եռանդով: Սկսած Բրավոյից՝ մինչև Մեսսի, բոլորը այսօր իրենց աշխատանքն ու պարտականությունները կատարեցին բարձր մակարդակով: Առաջնության հայտնություններից մեկի դեմ խաղալով՝ կապտանռնագույնները անընդհատ կիրառում էին պրեսինգ, փոխում գրոհի եզրերը, ճեղքում պաշտպանության կենտրոնն ու ամուր պահում սեփական պաշտպանությունը: 

Այսօր փայլեցին գրեթե բոլորը: «Բարսայի» խաղում հստակ երևում էր ձեռագիր, ուղեղով մտածված խաղ, կազմակերպվածություն և սրություն գրոհներում: Հանդիպման առաջին գոլի հեղինակը դարձավ Նեյմարը՝26-րդ րոպեին օգտվելով մրցակցի պաշտպանների կոպիտ սխալից: Առաջին խաղակեսի ավարտից երկու րոպե առաջ Լեո Մեսսին որոշեց անցում կատարել և մտնել տուգանային հրապարակի աջ եզր, որտեղից էլ փոխանցեց գնդակը Ռակիտիչին, իսկ վերջինս գլխի գեղեցիկ հարվածով կրկնապատկեց հաշիվը: Եւս երկու րոպե անցավ և Նեյմարն արդեն դուբլի հեղինակ դարձավ՝ 3-0 և թիմերը գնացին հանգստանալու:

Երկրորդ խաղակեսում  Չավի-Ալվես-Մեսսի եռյակը ապշեցրեց իր գեղեցիկ կոմբինացիայով, որն էլ ավարտվեց արդեն Լեոյի գլխով գոլով՝ թվով 400-րդը «Բարսայի» կազմում: 

 
Անցավ եւս չորս րոպե ու կրկին շքեղ գրոհ, Մեսսին փոխանցում է Նեյմարին, իսկ բրազիլացին հետ-թրիկ է ձեւակերպում: Սակայն Լեոն կարծում էր, որ հինգ գոլն այս խաղում քիչ է. հենց այդ պատճառով էլ արքան պրեսինգի ենթարկեց մրցակցին, խլեց գնդակն ու չներեց: Դուբլ ու Լեո Մեսսին վերջակետ է դնում: 

Այսպիսով, «Բարսելոնան» վաստակում է 16 միավոր և գլխավորում մրցաշարային աղյուսակը: Լեո Մեսսին զարմացնում է իր գրանցած ցուցանիշներով՝ 5 գոլ և 6 գոլային փոխանցում, իսկ Նեյմարն այս տարի հիանալի արդյունավետությամբ է սկսում: Անցնենք ֆուտբոլիստների գնահատականներին.

Կլաուդիո Բրավո - Բրավոյի բախտը շարունակում է բերել: Մրցակցի հարվածները հիմնականում շեղ են, կամ ետ են մղվում դարպասաձողից: Ամեն դեպքում, չիլիացին շարունակում է անառիկ պահել սեփական դարպասը: Բրավոն ստանում է միավոր: 

Ադրիանո - Լուիս Էնրիկեն այսօր խաղաժամանակ տվեց Ադրիանոյին, որը վատ հանդիպում չանցկացրեց: Բրազիլացի եզրայինը կարողացավ պահել իր դիրքն ու մասնակցել նաև գրոհների: Ադրիանոն ստանում է  8 գնահատականը: 

Ժերեմի Մաթյո - «Գրանադայի» դեմ հանդիպումը լավագույնն էր Մաթյոյի համար՝ իր բարսելոնյան կարիերայում: Ամեն ինչ արեց, ամեն ինչ հասցրեց: Մաթյո՝ 9:

Խավյեր Մասկերանո - Մասկեն նույնպես լավ հանդիպում անցկացրեց: Պաշտպանության կենտրոնն այս խաղում հուսալի վիճակում էր: Արգենտինացին ստանում է 8,5 միավոր: 

Դանիել Ալվես - Մեր մյուս բրազիլացի եզրայինի մոտ այսօր ավելի լավ խաղ ստացվեց: Եզրային փոխանցումներն ավելի սուր էին, փոխանցումներն ավելի ճշգրիտ ու հնարամիտ: Դանի՝ 8.5: 

Իվան Ռակիտիչ  - Սիրեցին նրան Բարսելոնայում, սիրեցին նրան «Նոու Կամպում», սիրեցին նրան ակումբում: Ամեն ինչում «մեղավոր» է հենց ինքը՝ Իվանը: Հիանալի խաղեր մեկը մյուսի հետեւից, անսահման նվիրվածություն ու հուսալի համագործակցություն մյուս խաղընկերների հետ: Այսօր Ռակիտիչին  նաև հանգստանալու հնարավորություն տրվեց: Ռակին ստանում է միավոր: 

Բուսկետսի մասին խոսել այնքան էլ պետք չէ: Նա իր գործը կատարում է բարձր մակարդակով, լուռ ու հանդարտ: Բուսին ստանում է գնահատականը: 

ՉԱՎԻ - Օ՜, Մաեստրոյի խաղը կարոտել էինք: Նա հիանալի օգտագործեց իրեն վստահված խաղաժամանակը: Մենք խաղադաշտում երբեմնի Չավիին էինք տեսնում: Կրկին դիրիժորի փայտը վերցրել էր իր ձեռքին ու արարում էր... միավոր:

Նեյմար և Մեսսի - Նրանց մասին այս խաղից հետո խոսելն անիմաստ է: Նեյմար՝ 10, Մեսսի՝ 10: 

Մունի՞ր - անկեղծ ասած՝ խոսելն անիմաստ է: 6 միավոր:

Ստորեւ կարող եք դիտել հանդիպման բոլոր գոլերը: 

Բաղնիքդ անու՛շ, «Գրանադա՜» ...: 

 

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

 

Կատեգորիա: Անձնական բլոգ | Դիտումներ: 1271 | Ավելացրեց: Սպարտակ_Պետրոսյան
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1