15:21 Իգուաին. Պույոլը լավագույնն պաշտպանն է, ում դեմ երբևէ խաղացել եմ | |
«Նապոլիի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը հայտնել է, որ երբեւէ իրեն դիմավորած լավագույն պաշտպանը «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, անվանի Կարլես Պույոլն է եղել: -Պույոլը լավագույն պաշտպանն է, ով երբեւէ դիմակայել է ինձ: «Ռեալի» եւ «Բարսելոնայի» դիմակայությունների ժամանակ ա խաղում էր ավելի կոշտ, պատասխանատու, հստակ,- Իգուաինի խոսքերն է մեջբերում Mediaset-ը: Հիշեցնենք, որ 26-ամյա արգենտինացին 2007-ից 2013 թվականը հանդես է եկել «արքայական» ակումբում: | |
Դիտումներ: 296 | |