ՊՍԺ - «Բարսելոնա». Մրցակիցը լուրջ կորուստ ունի խաղից առաջ - 25 Սեպտեմբերի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 25 » ՊՍԺ - «Բարսելոնա». Մրցակիցը լուրջ կորուստ ունի խաղից առաջ
20:08
ՊՍԺ - «Բարսելոնա». Մրցակիցը լուրջ կորուստ ունի խաղից առաջ

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էզեկյել Լավեսին վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի «Կանի» դեմ խաղի ժամանակ, հաղորդում է L’Equipe-ը:

Արգենտինայի ազգային հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 13-րդ րոպեին ստիպված է եղել լքել խաղադաշտը: Նախնական տվյալներով, Լավեսսին շարքից դուրս է եկել 3 շաբաթով, սակայն բուժննումից հետո, ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները կարող են երկարել մինչև 6 շաբաթ:

Այսպիսով, Լավեսսին չի կարող օգնել ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի  «Բարսելոնայի» դեմ խաղում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ին:

Կատեգորիա: Չեմպիոնների լիգա | Դիտումներ: 289 | Ավելացրեց: Սպարտակ_Պետրոսյան