Երեքշաբթի, 19/03/24, 09:33
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Թիերի Անրի՞, թե՞ Սամուել Էտօ՜ո


 
Պատասխանների քանակը` 419



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


17:02
Լուչոյի սաները մեկնաբանեցին «Մալագայի» հետ հանդիպումը

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Մալագա» — «Բարսելոնա» խաղից հետո կատալոնական ակումբի ֆուտբոլիստները կիսվել են իրենց տպավորություններով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Անդրես Ինիեստա

-Մենք միշտ փորձում ենք հաղթանակ տոնել, սակայն այսօրվա հանդիպումը ցույց տվեց, որ դա անչափ բարդ է: Չկարողացանք կշեռքի նժարն իջեցնել դեպի մեր կողմ: Ամեն ինչ այդքան վատ չէ, քանի որ մենք կարողացանք հյուրընկալվելիս մեկ միավոր վաստակել, որը շատ կարևոր է առաջնության հետագա իրադարձությունները ձևավորելու համար:

Դուգլաս

-Ես պետք է շարունակեմ աշխատել, բայց երջանիկ եմ, որ ինձ այսպիսի հնարավորություն ընձեռնվեց: Բարսելոնային օգնելն ինձ համար աշխատանքի արդյունքներն են: Անցյալ խաղերում հետևում էի Դանի Ալվեսին և Մոնտոյային: Մարզիչն ասաց ինձ, որ ես պետք է ձգտեմ նմանակել նրանց խաղը, որպեսզի շուտ հարմարվեմ թիմի խաղաոճին: Այս հաշիվն այն չէր, ինչ մենք էինք ցանկանում, սակայն դրսում մեկ միավոր վաստակելն ամբողջովին էլ վատ չէ:

Կլաուդիո Բրավո

-Մենք գրոհների եզրափակման խնդիրներ ունեցանք: Թիմը փորձում էր հարձակվել մի քանի ուղությամբ, որպեսզի ապահովի դրական արդյունք, սակայն «Մալագան» հիանալի աշխատանք կատարեց պաշտպանական գծում: Անկեղծ ասած, մենք մի փոքր վրդոհվված ենք, քանի որ չկարողացանք վաստակել երեք միավոր:

Մարկ Բարտրա

-Մենք ամեն ինչ ճիշտ արեցինք, սակայն չկարողացանք գոլ հեղինակել: «Մալագան» գիտեր, թե ինչպես կարելի է խաղալ «Բարսելոնայի» հետ: Կարծում եմ, որ մենք զրույց կունենանք թիմի գլխավոր մարզչի հետ և կկարողանանք այս խնդրի լուծում գտնել:

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 483 | Ավելացրեց: Սպարտակ_Պետրոսյան
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1