Ուրբաթ, 26/04/24, 19:24
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Նախկին հարձակվողներից ո՞վ պետք է մնար թիմում


 
Պատասխանների քանակը` 405



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


00:48
Գոլազուրկ ոչ ոքին զրկեց միանձնյա առաջատարի դերից. «Մալագա» - «Բարսելոնա»` 0-0

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվել էր «Մալագային»: Բավականին չոր խոտածածկով «Լա Ռոսալեդա» մարզադաշտ դուրս եկած կապտանռնագույններն առաջին խաղակեսում ոչ մի հետաքրքիր ու արդյունավետ գործողությամբ աչքի չընկան: 45 րոպեներն անցան անհետաքրքիր, պասիվ ու չդիտվող խաղի ուղեկցությամբ: 

Երկրորդ խաղակեսում պատկերը գրեթե չփոխվեց: Ավելին, «Մալագայի» ֆուտբոլիստները ավելի վտանգավոր ու եռանդով էին գործում: Այնուամենայնիվ, այս ձանձրալի ու անհետաքրքիր, անփույթ ու աննպատակ խաղը ընդգծվեծ հենց հոգնածության ֆոնի վրա: 

Այնուամենայնիվ, Բարսելոնան շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: 13 միավոր է վաստակել նաև Սևիլյան: 

Կլաուդիո Բրավո - Չիլիացի դարպասապահը կրկին վստահ հանդիպում անցկացրեց և իր դարպասն անառիկ է պահում արդեն ավելի քան 450 րոպե: Ճիշտ է, Վալդեսի ռեկորդին հասնելու համար դեռ ևս 5 խաղ պետք է անառիկ պահել դարպասը, բայց Բրավոյի համար դա կարող է խնդիր չլինել: Բրավոն հասցրեց մեկ անգամ էլ դարպասափողի օգնությամբ փրկել թիմին գոլից: Այսօր նա ստանում է 7,5 գնահատականը:

Ժորդի Ալբա - Այսօր, զարմանալիորեն, Ժորդի Ալբան պասիվ էր գործում: Ի տարբերություն մնացած հանդիպումների` «Մալագայի» դեմ խաղում մեր հարձակման ձախ եզրը պասիվ գործեց: Ամեն դեպքում, պաշտպանությունը գրագետ գործեց, ուստի Ալբան ստանում է 7գնահատականը:

Պիկե, Բարտրա - Մեր կենտրոնականները հաջող գործեցին: Իհարկե, մրցակցի գրոհներում սրություն չկար, եթե իհարկե գրոհներ եղան: Բարտրան նաև հասցրեց գլխով հարված կատարել անկյունայինից հետո, սակայն հարվածը շեղ ընթացավ:  Պաշտպանության կենտրոնը կազմող զույգը ստանում է միավոր: 

Դուգլաս - Իր դեբյուտը նշող բրազիլացին վատ տպավորություն չթողեց: Ակնհայտ էր, որ նա չի համարձակվում խաղալ այնպես, ինչպես Դանի Ալվեսը, սակայն պաշտպանական գործողությունները հիմնականում լավ կատարեց: Դուգլաս` 7:

Բուսկետս - Բուսին կայունությունը պահպանում է: Նա կրկին հենակետային գոտին ամուր պահել էր և բացթողումներ հիմնականում չէր ունենում: Սերխիոն վաստակում է միավոր: 

Ռակիտիչ - Այս խաղում ամենաշատ աշխատողներից մեկը, եթե ոչ ամենաշատ աշխատողը, Ռակիտիչն էր: Իվանը հասցնում էր հարձակվել, վերադառնալ, օգնել պաշտպաններին: Իսկական կիսապաշտպանին վայել աշխատանք կատարեց, չնայած որ թերություններ կային: Ռակիտիչը ստանում է 7,5 գնահատականը: 

Ինյեստա - Դոնը իրեն նման չէ: Ցավալի է, բայց Ինյեստան դեռևս չի վերգտել իր երբեմնի խաղը: Այնուամենայնիվ, Ինին փորձում էր անել հնարավորինը: Ինյեստա` 6,5:

Պեդրո, Նեյմար - Հարձակվողական զույգը ոչնչով աչքի չընկավ և նույնիսկ ասելու բան չկա: Նրանք ստանում են գնահատականը:

Մեսսի -  Լեո Մեսսի՞: Չէ՛, չեմ տեսել: Մեսսի` 6: 

Մունիրը, Սանդրոն և Ադրիանոն նույպես հայտնվեցին խաղադաշտում, սակայն որևէ բան դրանից չփոխվեց: Նրանք նույնպես ստանում են միավոր: 

Էնրիկեին կարելի է քննադատական խոսքեր ուղղել` կապված թիմի անձեռագիր խաղի հետ, սակայն, կարծում եմ, դեռ ժամանակ է պետք: Ամենևին պետք չէ կենտրոնանալ այս հանդիպման վրա, քանի որ թիմը ծանր գրաֆիկ ունի և երեք օրը մեկ հանդիպում անցկացնելն այնքան էլ հեշտ չէ: Մնում է միայն ավելացնել` Visca Barca y Visca Catalunya: 

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

 

Կատեգորիա: Անձնական բլոգ | Դիտումներ: 565 | Ավելացրեց: Սպարտակ_Պետրոսյան
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1