Նեյմարի վնասվածքի մասին նոր տեղեկություններ կան - 22 Սեպտեմբերի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 22 » Նեյմարի վնասվածքի մասին նոր տեղեկություններ կան
19:39
Նեյմարի վնասվածքի մասին նոր տեղեկություններ կան

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը Լա լիգայի չորրորդ տուրի «Լեւանտեի» հետ խաղի երկրորդ խաղակեսում վնասվածք ստացավ և փոխարինվեց: 

Այսօր բրազիլացին բուժզննում է անցել և պարզվել է, որ կոճի հետ կապված վնասվածքն այնքան էլ լուրջ չէ և ամեն ինչ կհարթվի ֆիզիոթերապիայի միջոցով: 

Հավելենք, որ Նեյմարի՝ հաջորդ տուրի «Մալագայի» հետ խաղին մասնակցությունը հարցականի տակ է: Հավանականությունը մեծ է, որ Լուիս Էնրիկեն ռիսկի չի դիմի:

ArmFootball.com

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 313 | Ավելացրեց: Սպարտակ_Պետրոսյան