Չորեքշաբթի, 17/04/24, 01:07
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ո՞վ կարող է փոխարինել Կառլես Պույոլին


 
Պատասխանների քանակը` 402



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


00:42
Լուչոյի սաները խնդիրներ չունեցան. «Լեւանտե» - «Բարսելոնա»՝ 0-5 (Տեսանյութ)

Կատալոնական «Բարսելոնան» Լա լիգայի 4-րդ տուրում հյուրընկալվել էր «Լեւանտեին»: Լուիս Էնրիկեի սաները խաղադաշտ էին դուրս եկել մարտական կազմով, սակայն առաջին րոպեները չէին հուշում մարտական տրամադրվածության մասին: Այնուամենայնիվ, 34-րդ րոպեին Նեյմարը գրավեց մրցակցի դարպասը: Ութ րոպե անց Լիոնել Մեսսին տուգանային հրապարակում հայտնվեց մի քանի ֆուտբոլիստի շրջափակման մեջ, որոնք էլ խախտեցին կանոններն ու նշանակվեց 11 մետրանոց տուգանային հարված:Լուկաս Վինտրան էլ հեռացվեց խաղադաշտից:  Լեոն, ցավոք, վրիպեց: 

Սակայն Իվան Ռակիտիչը քիչ հետո ուղղեց մրցակցի սխալը՝ հեռահար ու հուժկու հարվածով խոցելով Խեսուս Ֆերնանդեսի դարպասը: 

Երկրորդ խաղակեսում իրենց ասելիքը հասցրին ասել Սանդրոն, Պեդրոն և Մեսսին: Արդյունքում՝ 5-0 և «Բարսելոնան» վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Կլաուդիո Բրավո - Չիլիացի դարպասապահը վստահ հանդիպում անցկացրեց: Նա ստանում է 7 գնահատականը:

Մասկերանո և Մաթյո - պաշտպանության կենտրոնում, կարելի է ասել, լուրջ խնդիրներ չեղան, սակայն Մաթյոն մի քանի դրվագներում աչքի ընկավ անվստահ խաղով, մի քանիսում էլ՝ գերճշգրիտ աշխատանքով: Մասկեն իր մակարդակից ցածր հանդիպում չանցկացրեց: Պաշտպանության կենտրոնը կազմող զույգը ստանում է 7,5 գնահատականը:

 

Դանիել Ալվես - բրազիլացին դեռ աշխատելու տեղ ունի: Նրա եզրային փոխանցումները իրենց նախկին փայլը չունեն  և վտանգավոր չեն: Իսկ իր աշխատանքը կարելի է համարել բավարար: Դանի՝ 7:

Ժորդի Ալբա - Կա՞ արդյոք նրա պես եզրային աշխարհում: Չկա՛: Ինչպես միշտ, հիանալի հանդիպում է անցկացնում Ալբան: Ամեն ինչ հասցնում է, ամեն ինչ անում է բարձր մակարդակի վրա: Նա արժանի է գնահատականին: 

Բուսկետս, Ինյեստա, Ռակիտիչ - Կիսապաշտպանական եռյակը վատ հանդիպում չանցկացրեց: Դոնին խաղաժամանակ է պետք դեռ, իսկ Ռակին հասցրեց թնդանոթ արձակել ու գոլ հեղինակել: Արդյունքում, եռյակը ստանում է 7.5-ական բալ: 

Պեդրո, Սանդրո - նրանք կարողացան գոլ հեղինակել: Սանդրոն առանձին դրվագներում տպավորեց և թվում է, որ պայքարում առաջ է անցնում Մունիրից: Պեդրոն միջին մակարդակի հանդիպում անցկացրեց: Զույգը ստանում է 7.5 միավոր: 

Նեյմար - Թեեւ բրազիլացին երկար չմնաց խաղադաշտում՝ վնասվածքի պատճառով, սակայն բավականին լավ հանդիպում անցկացրեց: Ժունիորն ամենաակտիվն էր առաջին խաղակեսում, գրոհում էր, փոխանցում, շրջանցում, իսկ նրա նկատմամբ ստիպում կոպիտ գործել: Նեյմարը ստանում է 8.5 գնահատականը:

Լեո Մեսսի - Լեոն իր սև գործն անում էր նույնիսկ առանց գոլի: Ճիշտ է, նա վրիպեց 11 մետրից, սակայն գոլային փոխանցումներ կատարել, աշխատել և վերջում էլ գոլ հեղինակել հասցրեց: Լեո՝ 9:

Խաղադաշտում եղավ նաև Չավին, որը լուրջ գործողություններով աչքի չընկավ: 

Այսպիսով, «Բարսելոնան» տոնեց իր չորրորդ անընդմեջ, չոր հաշվով հաղթանակն ու վաստակած 12 միավորով Լա լիգայի միանձնյա առաջատարն է: 

 

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 768 | Ավելացրեց: Սպարտակ_Պետրոսյան
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1