Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Դանի Ալվեսը գովեստի խոսքեր է հղել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հասցեին, հաղորդում է Mundodeportivo-ն:
-Լուիս Էնրիկեի՝ թիմը գլխավորելուց հետո թիմում մեծ փոփոխություններ են նկատվում: Մենք սկսել ենք լավ հանդես գալ պաշտպանությունում և գործում ենք ավելի կոմպակտ:
Չգիտեմ, թե դեռ որքան հանդիպում կանցկացնեմ «Բարսելոնա»-ի կազմում: Ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2015 թվականին,- հայտարարել է բրազիլացին:
|