Երեքշաբթի, 19/03/24, 17:00
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» հաղթել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը


 
Պատասխանների քանակը` 496



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


19:58
ՆեյՄեսսի զույգը հաղթանակ պարգևեց. «Բարսելոնա» 2-0 «Ատլետիկ»

Կատալոնական «Բարսելոնան» երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Իսպանիայի Լա լիգայի 2014/15 մրցաշրջանի խաղերում: «Նոու Կամպում» մեր հյուրն էր Բիլբաոյի «Ատլետիկը»: Հանդիպման առաջին խաղակեսում կատալոնացիների հարձակման գծում ակտիվ էր Մունիրը, որը բառացիորեն փչացրեց չորս-հինգ գրոհ: Խաղակեսի վերջնամասում կապտանռնագույնները, որոնք խաղադաշտ էին դուրս եկել Կատալոնիայի դրոշը խորհրդանշող մարզահագուստով, պաշարեցին մրցակցի դարպասն ու մի քանի սուր գրոհներ անցկացրին, հարվածներ կատարեցին, սակայն Գորկա Իրայսոսն ու գնդակը նախնական պայմանավորվածություն ունեին: 

  

Երկրորդ   խաղակեսը ընթանում էր գրեթե նույն սցենարով ու հիշեցնում էր նախորդ տուրի «Վիլյառեալի» հետ հանդիպումը: Պեդրո-Մեսսի-Մունիր եռյակը ոչ մի կերպ չէր կարողանում գրավել բասկերի դարպասը, մինչ այն պահը, երբ Լուիս Էնրիկեն հիշեց իր փոփոխություններ կատարելու հնարավորության մասին: 

Խաղադաշտ դուրս եկան Սանդրոն և Նեյմարը՝ Պեդրոյի և Մունիրի փոխարեն: Հենց բրազիլացին լուծեց այս հանդիպման ընթացքում առաջացած բոլոր խնդիրները: 79-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո Նեյմար Ժունիոր դա Սիլվան անվրեպ հարված կատարեց ու վերջապես խոցեց Իրայսոսի դարպասը՝ 1-0: Ընդամենը հինգ րոպե անց նույն Մեսսին փոխանցում կատարեց նույն Նեյմարին, որն էլ կրկին չներեց մրցակցին՝ դուբլային գոլ՝ 2-0: 

Այսպիսով, «Բարսելոնան» երեք խաղից հետո վաստակել է 9 միավոր և վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Թիմը խփել է վեց, և բաց թողել ոչ մի գնդակ: Իսկ հիմա հակիրճ ներկայացնենք ֆուտբոլիստների գնահատականները.

Բրավո - չիլիացին երրորդ անընդմեջ խաղն անցկացրեց ու ավարտեց այն չոր հաշվով: Բրավո՝ 7.5:

Մատյոն, Մասկերանոն, Մոնտոյան և Պիկեն կայուն հանդիպում անցկացրին: Հիմնականում պաշտպանությունում ամեն ինչ կարգին էր և թերություններ չկար: Նրանք ստանում են 7,5-ական միավոր: 

Ժորդի Ալբա - մեր հրթիռը շարունակում է  լավագույններից մեկը մնալ խաղադաշտում: Անում է ամեն ինչ: Հաջողվեց նաև մեկ անգամ անհանգստացնել մրցակցի դարպասապահին: Ալբա՝ 8,5:

Բուսկետս, Ինյեստա, Ռակիտիչ - կիսապաշտպանությունում ամեն ինչ հանդարտ էր: Երեքն էլ իրենց գործը կատարում էին լավ: Ինյեստան փորձում էր մի փոքր պասիվ լինել, վնասվածք կրկին չստանալու համար: Չնայած, որ Ռակիտիչն այնքան էլ ակտիվ չէր, այնուամենայնիվ, իր մակարդակին համապատասխան ֆուտբոլ խաղաց: Կիսապաշտպաններին միավոր:

Մունիրին ու Պեդրոն չգոհացրին: Աշխատել կարելի է շատ, անընդհատ, բայց դրանից ՕԳԳ-ն դեռ չի ավելանում: Նման իրավիճակ էր նրանց մոտ: Թիմի հարձակման թերությունները գալիս էին նրանցից: Այս զույգն արժանանում գնահատականին: 

Լիոնել Մեսսի - արգենտինացի հարձակվողն ամեն ինչ անում էր, աշխատում էր, օգնում էր, փոխանցում էր, հարձակվում էր, ետ էր քաշվում և այլն: Կարճ ասած՝ թիմի իսկական առաջատարն էր: Նա հենց կերտեց հաղթանակը: Լեո՝ 9:

Նեյմարն ու Սանդրոն էլ քիչ ժամանակ ստացան: Ի հաշիվ երկու գոլերի՝ Ժունիորը ստանում է 7, Սանդրոն՝ 6,5 միավոր: 

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

 

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 790 | Ավելացրեց: Սպարտակ_Պետրոսյան
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1