15:10 Լիոնել Մեսսին ու Էլ Հադադին վնասվածք են ստացել | |
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի «Վիլյառեալի» դեմ հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել, հաղորդում է SportStar.am-ը: Ինչպես հաղորդում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը, 27-ամյա ֆուտբոլիստի մոտ աջ ազդրի առբերող մկանի գերձգում է ախտորոշվել: Նշենք, որ արգենտինացին երեկվա խաղում 90 րոպե էր անցկացրել: Բացի դրանից, աջ ազդրն է վնասել նաև Իսպանիայի փոխչեմպիոնի մեկ այլ հարձակվող՝ Մունիր Էլ Հադադին: Վերջինս փոխարինվել էր երկրորդ խաղակեսի միջնամասում: Հաղորդվում է, որ խաղացողների վերականգնման ժամկետները պարզ կդառնան երեքշաբթի նախատեսված խորացված բուժզննումից հետո: Հիշեցնենք, որ «Վիլյառեալ» – «Բարսելոնա» հանդիպումն ավարտվել էր Լուիս Էնրիկեի թիմի նվազագույն առավելությամբ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 450 | |