Ուրբաթ, 26/04/24, 06:35
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Պեդրո, թե՞ Նեյմար


 
Պատասխանների քանակը` 522



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


22:52
«Վիլյառեալ» 0:1 «Բարսելոնա. «Անցանկալի» խաղի անցանկալի հետևանքները

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրի շրջանակներում հյուրընկալվել էր «Վիլյառեալին»: «Էլ Մադրիգալ» մարզադաշտում կայացած խաղում կատալոնացիները, մեղմ ասած, չգոհացրին իրենց խաղով: 

 

Թիմում նկատցում էր ցանկության բացակայություն, անվստահ ու անհասկանալի խաղ: Այնուամենայնիվ, «Վիլյառեալի» դեմ խաղալն այնքան էլ  հեշտ չէ, իսկ Սանդրոյի գոլը հաղթանակ է պարգևել թիմին: Անցնենք գնահատականներին.

Կլաուդիո Բրավո - Չիլիացի դարպասապահն այս խաղում որևէ լուրջ սեյվով աչքի չընկավ: Անհրաժեշտ պահին նրան օգնում էր դարպասաձողը, կամ էլ մրցակցի կատարած հարվածի շեղ լինելը: Բրավոն ստանում է 6,5 գնահատականը: 

Ժորդի Ալբա - Իսպանացի եզրայինն ամենաարագն ու ամենակայունն է շարունակում մնալ թիմում: Ձախ եզրում իր պարտականությունները բավարար կատարեց Ալբան: Նա ստանում է 7,5 գնահատականը:

Ժերեմի Մաթյո - Մեր նորեկն արդեն երկրորդ հանդիպումն է անցկացնում մեկնարկային կազմում: Այս խաղում նա մի քանի դրվագում անվստահ ու սխալ գործեց, որոնցից մեկում նույնիսկ կարող էր գոլ գրանցվել: Մաթյո՝ 6,5:

Ժերար Պիկե - Մեր բարձրահասակ ու գրավիչ արտաքինով պաշտպանը վերադարձավ խաղադաշտ: «Վիլյառեալի» դեմ խաղում Պիկեն իրեն արդեն վստահ էր զգում: Կենտրոնական պաշտպաններից մյուսը ստանում է գնահատականը: 

Դանի Ալվեսը այսօր արեց ամեն ինչ: Փոխանցեց, հարվածեց, սխալվեց, խախտեց, դեղին քարտ ստացավ, վնասվածք նույնպես... Իսկ այս ամենի թվաբանական միջինը կազմում է 7:

Ռակիտիչ, Բուսկետս, Մեսսի - Թերևս, հենց նրանք էին ամենաշատը փորձում աշխատել խաղադաշտում: Այսօր Ռակիտիչին հիանալի փոխանցումով աչքի ընկնել չհաջողվեց, իսկ Մեսսիին գոլ խփել չհաջողվեց: Բուսին էլ շարունակում է կայուն խաղ ցուցադրել: Նրանք բոլորը ստանում են գնահատականը: 

Ռաֆինյա, Պեդրո - Մեկ նախադասությամբ կարելի է բնութագրել նրանց խաղը. փորձեցին, փորձեցին, ոչինչ չստացվեց....: Զույգը ստանում է գնահատականը: 

Մունիր, Չավի, Նեյմար, Սանդրո - Առաջինը անիմաստ ֆուտբոլ ցուցադրեց և ապացուցեց, որ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ համարվել չի կարող, իսկ մյուսները շատ կարճ ժամանակ անցկացրին խաղադաշտում: 6,5 միավոր՝ բոլորի համար: 

Ամեն դեպքում, թիմը հաղթեց և երեք միավոր վաստակեց: Սակայն չի կարելի չխոսել այն փաստի մասին, որ ֆուտբոլիստների մոտ գրեթե ոչինչ ամբողջությամբ չէր ստացվում և հաղթանակը ծանրագույն կերպով տրվեց: Այս ամենի պատճառը ֆուտբոլիստների մեջ ցանկության բացակայությունն է... 

 

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

 

 

 

Կատեգորիա: Անձնական բլոգ | Դիտումներ: 773 | Ավելացրեց: Սպարտակ_Պետրոսյան
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1