Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Սան-Պաոլոյի» հետ համաձայնության հասնելու մասին Դուգլաս Պերեյրայի տրանսֆերի հետ կապված, տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:
Կատալոնական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կվճարի 4 մլն եվրո փոխհատուցում, ինչպես նաև 1,5 մլն եվրո այն դեպքում, եթե ֆուտբոլիստը որոշակի քանակությամբ խաղեր անցկացնի թիմի կազմում:
Նշվում է, որ ֆուտբոլիստի հետ կնքվելու է 5-ամյա պայմանագիր:
|