12:30 Խուան Կուադրադո. «Տրանսֆերային պատուհանը դեռ չի փակվել» | |
Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն մեկնաբանել է «Բարսելոնայի»` իր հանդեպ ունեցող հետաքրքրվածությունը, հաղորդում է AS-ը: - Իմ ապագայի մասի՞ն: Չգիտեմ: Մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը դեռ մի քանի օր կա, սակայն ինչ կլինի այդ ժամանակ, դա արդեն ոչ ոք չգիտի: Ինձնից ոչինչ կախված չէ,- հայտարարել է կոլումբիացին: Հավելենք, որ ժամանակին վերջինիս ծառայություններով հետաքրքրված էր կատալոնական «Բարսելոնան»: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 338 | |