Շաբաթ, 27/04/24, 03:40
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Խերարդո Մարտինոյի աշխատանքը «Բարսելոնայում»


 
Պատասխանների քանակը` 436



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


21:38
«Բարսելոնան» ընդդեմ «Էլչէի»․ Լա լիգան մեկնարկում է

«Բարսելոնայի» մի քանի ֆուտբոլիստներ 2014/15 մրցաշրջանի առաջնության առաջին հանդիպման ընթացքում կարող են նշել իրենց պաշտոնական նորամուտը։

Ուղիղ 99 օր է անցել այն պահից, երբ «Բարսելոնան» իր ձեռքից բաց թողեց գավաթը հաղթելու հնարավորությունը և հիմա եկել է ժամանակը, որպեսզի թիմը սկսի ամեն ինչ նորից։ «Բարսելոնան» կխաղա Էլչեյի դեմ Կամպ Նոու մարզադաշտում, հենց այն թիմի դեմ, որի հետ անցած առաջնության նախավերջին տուրում կայացած խաղում (0-0) կորցրեց չեմպիոնական տիտղոսը նվաճելու վերջին հույսը, որի արդյունքում Մադրիդի «Ատլետիկոյին» մնում էր ուղղակի ոչ ոքի խաղալ «Բարսելոնայի» դեմ խաղում, որպեսզի դառնար Իսպանիայի առաջնության չեմպիոն։

Բայց հիմա երկու թիմերում էլ եղել են շատ փոփոխություններ։ Ընդ որում կատալոնացիների նորանշանակ մարզիչը հնարավորություն ունի խաղադաշտ դուրս բերել 8 նոր ֆուտբոլիստներ։ Նրանք են՝ Մասիպը, Տեր Շտեգենը, Բրավոն, Մաթյոն, Վերմաելենը, Ռաֆինյան, Սուարեսը և Ռակիտիչը։ Թիմը կարծես սկսում է նոր մրցաշրջանը ավելի ոգևորված և անցած մրցաշրջանի անհաջողություններից հետո նրանք վստահ են, որ կարող են վերադառնալ նախկին մարզավիճակին։

Չորս նորամուտ

Այս տաչ «Բարսելոնան» ձեռք է բերել 8 նոր ֆուտբոլիստների, բայց այսօրվա խաղին հնարավորություն ունեն մասնակցել նրանցից 4-ը։ Տեր Շտեգենը և Վերմաելենը վնասվածք ունեն, Սուարեսը որակազրկված է, իսկ Մասիպ և Բրավո զույգից խաղին կարող է մասնակցել միայն մեկը։ Պեդրոն դեռ նոր է սկսել մարզումները և նրա մասնակցությունը խաղին կրկին հարցականի տակ է, իսկ Նեյմարի մոտ բժիշկները նկատել էին թեթև վնասվածք, բայց Լուիս Էնրիկեն նշել էր, որ հույս ունի երկու ֆուտբոլիստներին էլ տեսնել խաղադաշտում։

«Էլչէի» նոր տեսքը

Ինչպես «Բարսելոնան», այնպես էլ մյուս մրցակիցները կատարել են մի շարք փոփոխություններ թիմի կազմում։ Ֆրան Էսկրիբան դեռ մնում է թիմում, բայց թիմը կորցրել է Կարլես Գիլին, Բոակեին, Խավի Մարկեսին և Բոտիային, իսկ թիմը ձեռք է բերել Ադրիանին, Մոսկերային, ՋՒոնաթասին, Պասալիկին և Ֆայկալին։

Էդգար Առաքելյան, ArmBarca.com

Աղբյուրը՝ FCBarcelona.com

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 363 | Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1