13:17 Լուիս Էնրիկե. «Բարսելոնան» պատրաստ է | |
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է թիմի՝ 2014/15 մրցրջանին պատրաստվածության մասին. -Մենք անցկացրել ենք հիանալի մարզումային շաբաթ: Թիմը պատրաստ է Իսպանիայի առաջնության առաջին խաղին, չնայած՝ այն սովորական չի լինելու: Ինչ վերաբերում է մեր թիմի երկու հարձակվողներին՝ Նեյմարին և Պեդրոյին, ապա նրանք կարող են դուրս գալ խաղադաշտ, սակայն վերջնական որոշումը դեռ կայացված չէ: Հնարավոր է, որ մենք ռիսկի չդիմենք և նրանց հանգստանալու հնարավորություն տանք,- Լուչոյի խոսքերը մեջբերում է barcastuff թվիթերյան էջը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 275 | |