15:15 «Բարսելոնան» պատիժը կկրի առաջիկա հունվարից | |
ՖԻՖԱ-ն չի բավարարել կատալոնական «Բարսելոնայի» բողոքարկումը՝ թիմի տրանսֆերային գործողությունների վրա արգելք դնելու հարցով: Կատալոնական «Բարսելոնան» առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում չի կարողանա կատարել ոչ մի տրանսֆեր, քանի որ ՖԻՖԱ-ն չընդունեց բողոքն ու պատիժը պահեց ուժի մեջ: «Բարսան» կպատժվի միջազգային մասշտաբի տրանսֆերներ իրականացնելու ընթացքում կանոնների խախտման և թիմի հայտացուցակում այլ երկրի քաղաքցի անչափահասների գրանցելու համար: Այսպիսով, 2015 թվականի ընթացքում «Բարսելոնան» չի համալրվի և ոչ մի ֆուտբոլիստով: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 386 | |