Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյոն Ժոան Գամփերի գավաթի հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով, հաղորդում է barcastuff-ը:
- Ինձ թվում է, որ մենք հիանալի հանդիպում անցկացրինք: Ես գոհ եմ:
«Բարսելոնայի» կազմում հանդես գալը տարբերվում է այլ թիմերում հանդես գալուց: Մենք շատ ենք տիրում գնդակին, այդ իսկ պատճառով պաշտպանները պետք է միշտ զգոն լինեն,- հայտարարել է Մաթյոն:
|