Շաբաթ, 27/04/24, 06:04
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» հաղթել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը


 
Պատասխանների քանակը` 496



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


00:33
Լուչոյի հրաշքը, կամ ձգտում դեպի կատարելություն

Առաջին րոպեներից խաղադաշտ դուրս եկան Բրավոն, Ալբան, Մատյոն, Մասկերանոն, Ալվեսը, Բուսկետսը, Ռակիտիչը, Ինյեստան, Նեյմարը, Ռաֆինյան և Մեսսին: 

Առաջին իսկ վայրկյանից զգացվեց բարսելոնյան նոր շունչը... Լուչոյի թիմում փոփոխություններն ակնհայտ էին: Բոլոր ֆուտբոլիստները հզոր տեմպ հաղորդեցին խաղին, միանգամից անցան պրեսինգի, և արդեն երրորդ րոպեին գոլ հեղինակեցին: Լիոնել Մեսսին, որը շուրջ մեկ տարի աչքի էր ընկնում խաղադաշտում համեմատաբար պասիվությամբ, դիմավորում և ճնշում էր մրցակցին արդեն նրա կիսադաշտում: Թիմի ցանկացած ֆուտբոլիստ հստակ գիտեր իր անելիքն ու նպատակը խաղադաշտի ցանկացած հատվածում, իսկ մեկը մյուսի հետ կոնտակտ սահմանում էր հիմնականում առանց խնդրի:

Կլաուդիո Բրավո - դարպասապահն առանձնապես խաղի մեջ չմտավ, իսկ հարկ եղած իրավիճակում աչալուրջ էր և ճիշտ որոշում էր կայացնում: Կարելի է վստահ ասել, որ «Բարսելոնայում» դարպասապահի խնդիրը լուծված է, քանի երկու հիանալի ներկայացուցիչ ունեն այդ դիրքում: Բրավոյի խաղը գնահատում ենք 8:

Ժորդի Ալբան և Ալվեսը  ավելի երկար ժամանակ անցկացրին խաղադշատում: Զգացվում էր, որ Լուչոն հեղափոխություններ է կատարում, այդ իսկ պատճառով էլ իսպանացի և բրազիլացի եզրայինները հարձակմանը համեմատաբար քիչ էին միանում: Մեր եզրային պաշտպանները ստանում են  8.5 գնահատականը:

Ժերեմի Մատթյոն՝ մեր նորեկը, խաղադաշտում անցկացրեց մոտ 50-60 րոպե: Նկատելի էր, որ Մաթյոն դեռևս ամբողջությամբ չի հարմարվել թիմին, քանի որ մի քանի դրվագներում անվստահ  գործեց: Անձնուրաց և այլ դրվագներում ճշգրիտ խաղն էլ ապացուցեց, որ նա թիմում պատահական չի հայտնվել: Մատյոյի աշխատանքը գնահատվում է 8:

Մասկերանոն, Պիկեն և  Բարտրան  ստացան գրեթե հավասար խաղաժամանակ: Արգենտինացին կարողացավ ամուր պահել պաշտպանության կենտրոնը Մաթյոյի հետ, ինչը նաև հաջողվեց Պիկեին և Բարտրային: Մասկեն ստանում է 8, իսկ իսպանական զույգը գնահատականը: 

Սերխիո Բուսկետսը, կամ խաղացող մարզիչը, հիանալի կատարեց իր պարտականությունները՝ քանդելով մրցակցի գրոհն ու «առաջին» փոխանցումը կատարելով: Բուսին 8,5 միավոր ստացավ: 

Անդրես Ինյեստայի մասին պարտադիր չէ խոսել: Նա եղել է, կա ու կլինի այնպիսին, ինչպիսին տեսնում ենք: Համեստ, լուռ ու խելամիտ Դոնի փոխանցումները կրկին դիտարժան էին: Ինի՝ 9 միավոր:

Իվան Ռակիտիչը, ով նույնպես նոր է տեղափոխվել Կատալոնիայի մայրաքաղաք, սեփական հարկի տակ առաջին խաղում պարզապես փայլեց: Նախորդ մրցաշրջանում «Բարսայում» չկար հեռվից հարվածող ֆուտբոլիստ, բոլորը գնդակն ուղարկում էին դեպի Մեսսին, իսկ Ռակիտիչը կարող է վերցնել գնդակն ու ազատությամբ վարվել: Երկու-երեք դրվագում նա հեռվից հարվածեց, իսկ Մեսսիին և մյուսներին հիանալի կարողանում էր զգալ: 10 միավոր ստանում է Ռակիտիչը:

Նեյմարը և Մեսսին այսօր նախազգուշացրին ֆուտբոլային աշխարհին, որ մոտենում է կատալոնյան դարաշրջանը, կատարելության հասնող ֆուտբոլը, ֆանտաստիկ հարձակումը: Մեսսի-Նեյմար զույգը գնալով ավելի է ամրապնդվում և զարգանում, ինչի մասին փաստում են միասին խփված երեք գոլերը: Հարավամերիկյան զույգը ստանում է 9.5-ական միավոր: 

Ռաֆինյան, Մունիրը, Սանդրոն դեռ երիտասարդ են և կկարողանան հասկանալ  «Բարսելոնայի» փիլիսոփայությունը: Անհատական խաղի չարաշահումը, Մունիրի դուբլն ու Սանդրոյի գոլը նրանց տվեց 6.5-ական միավոր:

Խաղադաշտում էր նաև Չավին, ով մտավ երկրորդ խաղակեսի միջնամասում: Մաեստրոն կարող է լինել թիմի հրաշալի փոխարինող, իսկ մեկնարկային կազմում հայտնվելու դեպքում էլ կապացուցի, որ տարիքը ոչինչ չի փոխել: Չավի՝ 7:

Հավելենք, որ խաղադաշտում 10-15 րոպե անցկացրեց Լուիս Սուարեսը, որի մասին որևէ կարծիք կազմել չի ստացվի՝ քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով: 

Այսպիսով, Լուիս Էնրիկեն լուծեց իր առջև դրված առաջին խնդիրը: Գալիք մրցաշրջանը թեժ է լինելու, իսկ ակումբը կրկին տիտղոսներ կնվաճի: Կատարելության ձգտումով լցված Լուչոյի հրաշքը մոտ է «Բարսելոնա» կոչվելուն:

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Կատեգորիա: Անձնական բլոգ | Դիտումներ: 834 | Ավելացրեց: Սպարտակ_Պետրոսյան
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1