Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է պայմանագիր կնքել բրազիլական «Սան Պաուլուի» աջ պաշտպան Դուգլաս Պերեյրայի հետ, հաղորդում է Sport.es-ը:
Ըստ աղբյուրի` «կապտանռնագույնները» բրազիլական ակումբին 6 միլիոն եվրո են առաջարկել 24-ամյա ֆուտբոլիստի համար:
Նշվում է, որ դա «Բարսելոնայի» առաջին և վերջնական առաջարկն է։
Եթե «Սան Պաուլուն» համաձայնվի վաճառել Դուգլասին, ապա գործարքը կձևակերպվի առաջիկա օրերին։
|