Մրցաշրջանի առաջին մասը կատալոնական «Բարսելոնան» կանցկացնի առանց թիմի նորեկ, ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի, հաղորդում է AS-ը:
Ըստ աղբյուրի` Սուարեսը չի մասնակցի «Էլչեի», «Վիլյառեալի», «Ատլետիկի», «Լևանտեի», «Մալագայի», «Գրանադայի», «Ռայո Վալեկանոյի» և «Էյբարի» դեմ հանդիպումը:
Բացի այդ, ֆուտբոլիստը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երեք հանդիպում:
Այսպիսով, «Բարսելոնան» պետք է ժամանակավորապես հանդես գա Նեյմար - Մեսսի - Պեդրո եռյակով:
Ժերար Դեուլոֆեուի` վարձավճարով «Սևիլյա» տեղափոխությունը մեծ ազդեցություն կթողնի այս ամենի վրա:
|