19:30 Mirror. Ալեքս Սոնգը հետաքրքրել է «Լիվերպուլին» | |
Անգլիական «Լիվերպուլը» դիտարկում է կատալոնական «Բարսելոնայի» կամերունացի կիսապաշտպան Ալեքս Սոնգին գնելու տարբերակը, հաղորդում է Mirror-ը: Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները հանվել են վաճառքի և «Լիվերպուլը» պատրաստվում է գնել 26-ամյա ֆուտբոլիստին: Եթե տեղափոխությունը կայանա, ապա Լուկաս Լեյվան կլքի «կարմիրների» ճամբարը: Հիշեցնենք, որ Սոնգը մինչ «Բարսելոնա» տեղափոխվելը հանդես էր գալիս Լոնդոնի «Արսենալում»: Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Անգլիա: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 223 | |