16:26 Լուիս Սուարես. «Կրկին ինձ ֆուտբոլիստ եմ զգում» | |
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կիսվել է թիմի կազմում անցկացրած առաջին մարզման տպավորություններով և նշել, որ անհամբերությամբ է սպասում պաշտոնական հանդիպումներին: - Ես շատ ուրախ եմ, որ կրկին կարող եմ ինձ ֆուտբոլիստ զգալ և միանալ թիմակիցներից,- Սուարեսի խոսքերն է փոխանցում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: - Ես անհամբերությամբ էի սպասում այս պահին: Որակազրկման հետ կապված այդ ամբողջ պատմությունը տհաճ է ինձ համար: Ես վճարում եմ իմ գործած սխալի համար և ներողություն եմ խնդրում դրա համար: Սակայն այդ մասին արդեն պետք է մոռանալ: Հիմա պետք է նայել ապագային, որը կապված է «Բարսելոնայի» հետ: Ես միշտ երազել եմ հանդես գալ այդ ակումբի կազմում: Հիմա ես պետք է համբերեմ, թե երբ կարող եմ կրկին խաղադաշտ դուրս գալ: Ես անչափ շնորհակալ եմ ակումբին այն բանի համար, ինչ այն ինձ համար արել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Կրկնում եմ, իմ երազանքն իրականացել է, հիմա ես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ եմ: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 410 | |