13:31 Լուիս Սուարեսն անցկացրեց իր առաջին մարզումը «Բարսելոնայի» կազմում | |
Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն առաջին մարզումն է անցկացրել կատալոնական «Բարսելոնայի» կազմում: Սուարեսն ամռանն է անգլիական «Լիվերպուլից» տեղափոխվել «Բարսելոնա» ու որակազրկման պատճառով բաց կթողնի 4 ամիս: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն 27-ամյա հարձակվողին որակազրկել էր 2014-ի Աշխարհի առաջնության Իտալիայի հավաքականի հետ խաղում՝ Ջորջիո Կելինիի ուսը կծելու համար: Հարձակվողն այդ որոշումը բողոքարկել էր Լոզանի արբիտրաժական դատարան, սակայն որոշումը մնացել էր ուժի մեջ: | |
Կատեգորիա: Նկարներ | Դիտումներ: 322 | |