20:35 Սուարեսը կարող է մարզվել և նորամուտը նշել «Բարսելոնայում» օգոստոսի 18-ին | |
Մարզական միջնորդ դատարանը «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի վրայից հանել է ֆուտբոլի հետ կապված գործունեության արգելքը: Այսպիսով, օգոստոսի 18-ին ֆուտբոլիստը կարող է մասնակցել ընկերական հանդիպմանը մեքսիկական «Լեոնի» հետ: Կատալոնյան ակումբը կարող է նաեւ անցկացնել ուրուգվայցու շնորհանդեսը, որին ձեռք բերեց այս ամառ՝ 75 մլն ֆունտով: Հիշեցնենք՝ Սուարեսը պատժվել էր ԱԱ-2014-ին Իտալիայի հետ խմբային փուլի խաղի ժամանակ Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար: Մինչեւ հոկտեմբերի 25-ը նրան արգելված է մասնակցել պաշտոնական հանդիպումներին: Հարձակվողը բաց կթողնի նաեւ Ուրուգվայի հավաքականի հաջորդ 8 հանդիպումները: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 279 | |