23:24 Տոմաս Վերմալենի լայնածավալ հարցազրույցը (Տեսանյութեր, նկարներ) | |
Բելգիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Տոմաս Վերմալենը բացատրել է, թե ինչու է ընտրել կատալոնական «Բարսելոնան», հաղորդում է Goal.com-ը: - Որոշումս հեշտ եմ կայացրել: «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է: Բոլորն էլ ցանկանում են խաղալ այստեղ: Ահա թե ինչու ես ընտրեցի այս ակումբը: Սուարեսին գիտեմ «Այաքսում» հանդես գալու տարիներից: Նա լավ տղա է: Շփվելու փորձս դրական է եղել: Բոլորը գիտեն նրա հնարավորությունների մասին: Այստեղ հրաշալի ֆուտբոլիստներ են խաղում, իրենց խաղին մոտ երկու տարի է, ինչ հետևում եմ: Այստեղ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ուժեղ կամք ունի: Ուրախ եմ և ցանկանում եմ ապացուցել, որ արժանի եմ խաղալ «Բարսելոնայի» կազմում: Աշխարհի 2014 թվականի առաջնությունից հետո չեմ մարզվել «Արսենալի» հետ, այդ իսկ պատճառով ինձ ժամանակ է պետք, որպեսզի վերադառնամ իմ հին մարզավիճակին: Անգլիայում ես ուժեղ ֆուտբոլիստների դեմ խաղալու փորձ եմ ձեռք բերել: Ինձ համար այստեղ անակնկալներ չեն լինի,- հայտարարել է Վերմալենը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 446 | |